Ո՛վ է, ո՛վ է այդ անցորդը,
Ընդամենը մնացորդ է,
Մնացորդ է,
Հաստլիկ որդ է,
Երիզորդ է,
Պակասորդ է։
ՈՒ չի անցնում այդ անցորդը
Նա սեղմել է մեր կոկորդը,
Կապել է մեր ձեռքն ու ոտքը,
Լռեցրել է մեր որոտը
Աննպատակ այդ բորոտը,
Ախ դժնդակ այդ անցորդը,
Որի ձեռքով մնացորդ ենք։
Անուշ ՍԵԴՐԱԿՅԱՆ